Մեզ մնաց էս մի փոքր Հայաստանն, որտեղ ապրելը բարդ է ու դեռ լուծված չեն պարզ անվտանգության խնդիրներ։
Շատերն ասում են, թե արվեստագետները անտարբեր են գլոբալ հարցերում, բայց ես առավել քան վստահ եմ, որ հիմա` ձեր արվեստանոցներում ու աշխատանոցներում մտածում եք երկրի մասին, սկսելով պարզ ժողովրդի ճակատագրից ու ոչ թե ձեզնից։
Հայաստանի վիճակն աղետալի է։ Իշխանություններն իրենց ասելիքն ու անելիքն արել պրծել են և հոգով սնանկ են։
Վտանգված է և երկիրը և ժողովուրդը։
Այս կոչը ժամանակ անց կդառնա զենք բռնելու կոչ, երբ սկսվեն անդառնալի զարգացումներն ու պատերազմը։
Հիմա մենք բոլորս պետք է լինենք երկրի կողքին ու ձեռընպահ չմնանք վաղվա օրվա համար պայքարելուց։
Վստահ եմ, որ, եթե արվեստագետն ոտքի կանգնեց, բոլորը կկանգնեն։
Խնդիրը ֆիզիկապես կանգնելը չէ միայն ու գաղափարապես օրվա սթափ իրավիճակին համահունչ լինելը։
Օրհասական պահանջ է դառնում Փաշինյանի վարչակարգի գնալը, քանի որ այլ բան, քան անվերջանալի պարտությունն, առաջարկել չեն կարող։
Մենք պտի նկարենք Հայաստանը լույսերի մեջ ու թոթափենք հուսահատ պարտության դեմ պայքարի պատկերները մեր մտքերից
Մաղթում եմ բոլորիս ողջամտությունը և ուժ։
Արթուր Գևորգյան
Քանդակագործ