կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-31 11:03
Աշխարհ

Զելենսկին Վրաստանից վերադարձրել է Ուկրաինայի դեսպանին

Զելենսկին Վրաստանից վերադարձրել է Ուկրաինայի դեսպանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Վրաստանից և Մարկկոյից դեսպաններին վերադարձնելու մասին, քանի որ Վրաստանը հրաժարվել է օգնել Ուկրաինային։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կան մարդիկ, որոնք ժամանակ են վատնում և աշխատում միայն պաշտոնում մնալու համար։ Այսօր ես ստորագրեցի առաջին հրամանագիրը Մարոկկոյից նման մարդու՝ Ուկրաինայի դեսպանին հետ կանչելու մասին։ Վրաստանից դեսպանը նույնպես վերադարձվել է։ Ամենայն հարգանքով՝ զենք չի լինի, պատժամիջոցներ չեն լինի, ռուսական բիզնեսի համար սահմանափակումներ չեն լինի։ Խնդրում ենք այլ աշխատանք փնտրել»,- ասել է Զելենսկին տեսաուղերձում։

Դրանից հետո ուկրաինական պետության ղեկավարը հավելել է, որ «մոտ օրերս կոնկրետ արդյունքներ է ակնկալում» Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի, Հարավարևելյան Ասիայի, ինչպես նաև աԱֆրիկյան մայրցամաքի երկրների ներկայացուցիչների աշխատանքից։

Հիշեցնենք, որ Վրաստանը հայտարարել էր, որ չի միանալու հակառուսական պատժամիջոցներին, քանի որ դա կվնասի ժողովրդին ու տնտեսությանը: