|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ուկրաինան հետ է ուղարկել Երևան ՀՀ-ում իր դեսպան Իվան Կուխտային: Այդ մասին հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսին: Այս շաբաթ նա արդեն իր պարտականությունների կատարմանն է անցել:
Պերեբիյնիսի խոսքով՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն դեսպանին վերադարձնելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Հայաստանը հաղթանակի առթիվ շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն Կուխտային մարտի վերջին էր հետ կանչել այն բանից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանը դրական էր արտահայտվել Ղրիմում Ռուսաստանին միակցման հարցով հանրաքվեի անցկացման փաստի կապակցությամբ: