Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերը ձախողելով՝ շատ ավելի արագ կձերբազատվենք թուրքին սպասարկող Նիկոլ Փաշինյանից. այսօր ԱԺ-ում տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ ունեցած իր ելույթում հայտարարել է ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Ժիրայր Բյոջեկյանը:
Ժիրայր Բյոջեկյանի՝ Yerkir.am-ի ֆեյսբուքյան էջում զետեղված ելույթի տեսանյութի տակ Անահիտ Հովսեփյան անվամբ մի կին, ով, դատելով իր ոճից ու որակումներից, ըստ ամենայնի նիկոլական է, ռուսատառ հայերենով գրել է՝ «Արա դու թու՞րք ես, էդ ի՞նչ լեզուա»:
Հիշեցնենք՝ Ժիրայր Բյոջեկյանը սփյուռքահայ հայրենադարձ է և ելույթ է ունեցել արևմտահայերենով: Փաստորեն, անհաղորդ լինելով սեփական պատմությանը, հայրենակիցների ճակատագրին, ի վերջո՝ սեփական լեզվի մի ճյուղին՝ արևմտահայերենին, նիկոլիզմի կործանարար պաշտամունքի զոհ դարձած Անահիտների նմանների համար այն անձինք, ովքեր արևելահայերենով չեն խոսում, համարվում են թուրք: