Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատկերացնո՞ւմ եք` քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը սպասի երթուղայինի, իսկ երբ երթուղայինը գա` հանկարծ պարզվի, որ նա պարզապես չի կարող բարձրանալ: Փայտ լիներ` թու-թու-թու կասեինք...
Հասարակական տրանսպորտը 100 տոկոսով անմատչելի է հաշմանդամների համար, իսկ քաղաքապետարանի աշխատակիցները բարձրախոս տեսնելիս` չեն զլանում կոկորդները մաքրել եւ գոռգոռալ, թե վերջին տարիներին ոնց է զարգանում Երեւանը: Մինչ մարդիկ իրենց մեքենաներով տաք-տաք շրջում են զարգացած Երեւանի փողոցներով` դժվարաշարժ հաշմանդամների հարազատները մտածում են, թե ինչպես պետք է մարդուն, ասենք, բժշկի տանեն:
Վաղը` ժամը 12:00-ին, հաշմանդամություն ունեցող անձինք, մշակութային, հասարակական ու քաղաքական ճանաչված գործիչներ, ինչպես նաեւ ՄԻ պաշտպանը հանրապետության հրապարակից կփորձեն հասարակական տրանսպորտով հասնել Երեւանի քաղաքապետարան` բարձրացնելով սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց տեղաշարժման խնդիրը:
Հուսանք, որ Հայաստան եկող նոր ավտոբուսներից գոնե 1-2-ը հարմարեցված կլինեն նաեւ հաշմանդամների համար: