|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Կարդացի, որ վարչապետ կոչեցյալն ասել է, որ ինքը չի վիրավորվում, երբ իրեն «թուրք» են անվանում։
Մի կողմ թողնենք, թե հային « թուրք» անվանելը վիրավորական է, թե՝ ոչ և արժե՞ դրանից վիրավորվել։
Այն որ Թուրքիայում և հատկապես Ադրբեջանում, որևէ մեկին «հայ» անվանելը մահացու վիրավորանք է՝ փաստ է։
Ինքս, երբևէ որևէ մեկին վիրավորելու համար չեմ գործածել «թուրք» բառը։ Ինչ վերաբերում է վարչապետ կոչեցյալին «թուրք» կոչելուն, որն իսկապես տարածված է, ապա բազմիցս ասել եմ․
-Մի վիրավորեք թուրք ազգին։ Այո՛ նրանք մեր թշնամիներն են, պետք է ճանաչել թշնամուն։ Իսկ մեր թշնամին ՝ անգութ է, դաժան,բայց ոչ ողորմելի և դավաճան ճիվաղ»։