|
Փոխարժեքներ
28 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բաքվի բռնապետսկան վարչախմբին զայրացրել է, որ երեկ ԵՊՀ-ի իրանագիտության ամբիոնում անցկացրել ենք պարսից միջնադարյան հռչակավոր բանաստեղծ Նիզամի Գանջավիին նվիրված գիտաժողով։ Այս մասին իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է տելեգրամի իր էջում:
«Ինչպես գիտաժողովի ելույթում ճշմարտացիորեն նշեց մեր իրանցի գործընկերներից մեկը, Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն իր անվանումը յուրացրել է Իրանից, իր «ազգային բանաստեղծին» յուրացրել է իրանական միջնադարյան պոետներից և այսպես շարունակ, սակայն իր էությամբ մնացել է հակաիրանական միավորում։
Եվ ահա, սեփական ինքնության, պատմության, լեզվի, մշակույթի և քաղաքակրթության հետ կապված խոշորագույն խնդիրներ ունեցող այս արհեստածին կազմավորման բռնապետը դեռ համարձակվում է հոխորտալ և պահանջներ ներկայացնել, բացի Թուրքիայից, իր բոլոր մյուս հարևան երկրներին։
#մահ_թշնամուն»,- գրել է Ոսկանյանը։