կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-09 14:54
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ թե իրավական երկրում՝ նույնիսկ Հայաստանում այսպիսի բան հնարավոր չէր պատկերացնել․ Բագրատ Եսայան

Առաջին իսկ նիստում ասել եմ, որ մեղադրանքը չեմ ընդունում՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործով մեղադրյալ, ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում։

«Արդեն աբսուրդի հասնող վիճակի ենք ականատես, երբ ինչ-որ արտահայտություն անելու համար իրավապահները մեղադրանք են առաջադրում։ Երբ փաստաբանն ասում է՝ իսկ կոնկրետ ո՞վ է այս գործով տուժողը, և միջնորդում են, որ եթե նախաքննությունը որպես տուժող  է ճանաչում Նիկոլ Փաշինյանին, ապա պետք է ներգրավել նրան որպես տուժող, մեղադրանքը պաշտպանող մարմինը սյուրռեալիստական հայտարարություն է անում, որ տուժել է ոչ թե տվյալ անձը, այլ տուժել է նրա կարգավիճակը։ Այսպիսի բան ոչ թե իրավական երկրում, նույնիսկ Հայաստանում այսպիսի բան հնարավոր չէր պատկերացնել։ Մենք հասել ենք այս վիճակին»,-ասաց Բագրատ Եսայանը։

Նշենք, որ 10 անձի խուլիգանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լսվել է վանկարկում «բ*ի տղա Նիկո՛լ»։ Դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանը, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանն են եղել «բ*ի տղա Նիկո՛լ» վանկարկողները, և արդյո՞ք այդ բնորոշումը համարվում է խուլիգանություն: Մեղադրանքն առաջադրվել է հասարակական կարգը դիտավորությամբ խախտելու համար, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Մանրամասն՝ տեսանյութում․