Փոխարժեքներ
27 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
Ուկրաինայում, այդ թվում՝ Կիևում ստեղծված իրավիճակի պատճառով ադրբեջանցի դիվանագետները Ուկրաինայի մայրաքաղաքից տեղափոխվել են Լվով։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ադրբեջանցի դիվանագետները, որոնք ժամանակավորապես կաշխատեն Լվովում, կշարունակեն Ուկրաինայում իրենց հայրենակիցների դիմումները դիտարկելու գործունեությունը, այդ թվում՝ տարհանման հարցով։
Հիշեցնենք, որ Խարկովի հրետակոծության ժամանակ մեծ վնաս էր կրել Ադրբեջանի հյուպատոսությունը: