կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-08 12:44
Քաղաքական

ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովն ավարտեց իր աշխատանքները. հայտնի է նորընտիր Բյուրոյի կազմը

ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովն ավարտեց իր աշխատանքները. հայտնի է նորընտիր Բյուրոյի կազմը

Հայաստանում գումարված ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը 2022 թ. մարտի 8-ին ավարտեց իր աշխատանքները։ Այն մեկնարկել էր փետրվարի 28-ին։ Ժողովի օրակարգը բխում էր հայրենիքի և հայության առջև ծառացած ներազգային, միջազգային և տարածաշրջանային մարտահրավերներից, որոնց շուրջ ծավալվեցին խորքային քննարկումներ. ճշտվեցին հաջորդ քառամյակի՝ ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը և կայացվեցին որոշումներ Հայ դատի, արտաքին և ներազգային ուղղություններով աշխատանքների, քարոզչական ու տնտեսական քաղաքականության վերաբերյալ:

Ժողովը քննեց և գնահատեց շրջանավարտ ՀՅԴ Բյուրոյի եռամյա գործունեությունը, ներկազմակերպական խնդիրներն ու անելիքները:

Ընդհանուր ժողովն իր օրակարգը սպառելուց հետո ընտրեց կուսակցության բարձրագույն մարմին՝ Բյուրո:

ՀՅԴ Բյուրոն իր անդրանիկ նիստում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընտրեց Հակոբ Տեր-Խաչատուրյանին։

ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամներն են՝

Վիգեն Բաղումյան (Իրան)
Դավիթ Իշխանյան (Արցախ)
Արսեն Համբարձումյան (Հայաստան)
Կիրո Մանոյան (Հայաստան)
Մկրտիչ Մկրտիչյան (Լիբանան)
Խաժակ Մկրտիչյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)
Արմեն Ռուստամյան (Հայաստան)
Հովսեփ Տեր-Գևորգյան (Եվրոպա)
Րաֆֆի Տոնապետյան (Կանադա)
Մուրադ Փափազյան (Եվրոպա)

ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ
08 մարտ, 2022 թ.
Դիլիջան