Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սայաթ Շիրինյանը բերման էր ենթարկվել՝ Մարտունիում ամիսներ առաջ գողացված սրճեփի գործով: Փաստաբան Բենիկ Գալստյանը «Փաստինֆո»֊ի հետ զրույցում հայտնեց, որ Շիրինյանը հարցաքննվել է՝ վկայի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ այսօր դիմակավորված անձինք բերման են ենթարկել Սայաթ Շիրինյանին, վերջինիս գտնվելու վայրը պարզվել է միայն բերման ենթարկվելուց հետո 1,5 ժամ անց։ ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ Շիրինյանը բերման է ենթարկվել հարուցված քրեական գործի շրջանակում՝ գողության կասկածանքով։ Վերջինս բերման էր ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին և փոխանցվել նախաքննական մարմին։
Փաստաբան Բենիկ Գալստյանը հայտնեց, որ 2021թ օգոստոսի 26֊ին Գեղարքունիքի մարզի Ն. Գետաշեն գյուղում գողացվել է սրճեփ սարք, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի վարույթը հետագայում կասեցվել է։ 2022թ հունվարի 24֊ին ոստիկանությունից օպերատիվ տվյալների վերաբերյալ գրություն են ներկայացրել ՔԿ, որ տվյալներ են ստացվել, որ հնարավոր է, որ սրճեփ սարքը գողացված լինի «Լեքսուս» մակնիշի համապատասխան պետհամարանիշի ավտոմեքենայով, որը պատկանում է Սայաթ Շիրինյանին։ Նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով, իսկ անձնական խուզարկությամբ վերցված իրերի զննությունից հետո ազատ արձակվել։ Նշենք, որ վարույթ իրականացնող մարմինը հարցաքննության չի հրավիրել Շիրինյանին, այլ՝ անմիջապես բերման ենթարկել։ Նշված պայմաններում Շիրինյանին դիմակավորված բերման ենթարկելու գործողությունները, ըստ փաստաբանի, լկտիություն է։