|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական նյարդային սպազմն ապրեց, երբ խորհդարանական ընդդիմադիր պատգամավորները հիշեցրին, թե ինչպես 2020 թ․ կապիտուլյացիոն ակտով Ադրբեջանին հանձնեց Արցախի 75 տոկոսը։ Իրեն բնորոշ գռեհիկ բառապաշարով, մատը պոկվելու աստիճան թափահարելով, հիստերիկ պոռթկում ունեցավ՝ «դավաճանը դուք եք, Արցախը դուք եք հանձնել», և իր՝ հայրենիքի նկատմամբ իրագործած ոճիրների մեջ վերստին մեղադրեց նախկին նախագահներին։
Գնդապետ, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանը հարցնում է՝ դավաճանություն չէ՞ր՝ ծափ տալով, թուրքին մտցրին Շուշի։
«Շատ բարդ բան ա ասել, ահագին վերլուծություն ա պետք, հանձնաժողով են ստեղծել, թող գնան, պարզեն: Ամենամեծ դավաճանությունն էր, երբ մարդկանց կոչ արեց զրահաբաճկոն վերցնել, գնալ ճակատ: Ամենակարեւոր ինֆորմացիան դա է եղել, որ տվեց թշնամուն: Թուրքին ասաց, որ մենք ռեսուրս չունենք: Դուք ռազմավարություն եք տեսնում, երբ երկրի ղեկավարը ժողովրդին ասում է՝ ով ինչ ունի, վերցրեք, գնացեք կռիվ։ Ո՞նց կարելի ա թշնամուն ասել՝ մենք ոչինչ չունենք, մեր ժողովրդին էլ՝ մեզնից բան չուզեք, ձեր երկիրն ա, գնացեք՝ պահեք»,- Yerkir.am-ի հետ զրույցում իշխանություններին հարց է ուղղում գնդապետը:
2020 թ․ Արցախյան պատերազմի հանգամանքները եւ պատճառները պարզելու համար խորհրդարանում ստեղծված քննիչ հանձնաժողովի կազմից է խոսում, ասում է՝ «ով ասես՝ կա, ով ասես՝ գնացել ա, որ ընդգրկվի կազմում»: Զարմանում է՝ ՔՊ-ականներն ի՞նչն են ուզում քննել, երբ արցախյան փառահեղ հաղթանակներով հետ բերված հողերը տվեցին թուրքին։
«Իմ հաղթանակները տվել են թուրքին, էսօր քննիչ հանձնաժողով են ստեղծում: Մի՛ խոսեցրեք ինձ այս հարցերով: Ով չի եղել, չի տեսել, նա կարա՞ ասի, թե ինչ եղավ։ Խի, մենակ ասելով ա՞: Ծափ տալով՝ թուրքին թողեցին՝ գա, հասնի Շուշի Քննիչ հանձնաժողով են ստեղծո՞ւմ, ինչի՞ մասին է խոսքը»,-ասում է Ղումաշյանը:
Փաշինյանի անունը լսել չի ուզում, ասում է․ «Դրա անունը մի՛ տվեք, չեմ ուզում լսել ես դրանց անունը։ Էն լակոտներին, որ ԱԱԾ-ն բռնեց մի երկու կոպեկի համար, ես չեմ կարողանում հավատալ, որ 400 դոլարով կարող էին ինֆորմացիա տալ: Բայց եթե տվել են, ինչպե՞ս բացատրեմ, թե դա ինչ է։ Հարցնում եք՝ ԶՈՒ-ի բացթողումը չի՞, պատերազմի ժամանակ զինված ուժեր ինչի եղե՞լ են․ մի քանի օր հետո տղերքին հետ են քաշել»:
Կորյուն Ղումաշյանը մտահոգված է Հայաստանի ճակատագրով ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Շեշտում է՝ պիտի կարողանանք պատերազմից հետո պահպանել մեր սահմանները՝ զորքի հետ մեկտեղ: «Ես վտանգ եմ տեսնում, եթե հանկարծ Ռուսաստանը չկարողանա իր անվտանգությունը պահպանել, մենք շատ մեծ վտանգի տակ կընկնենք: Էդ արեւմտամետ ուժերը, որոնց հրահանգվում է հակառուսական ցուցեր անել... Ես գիտեմ, թե էդ հրահանգները որտեղից են գալիս: Էսօր որ «Բեւեռը» դարձել ա հայրենասեր՝ ամերիկական փողերով, հակառուսական ցույցեր են անում, դա տանելու է Հայաստանի կործանմանը»,- ընդգծում է գնդապետը։
Լիանա Սարգսյան