Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2021 թվականի հունիսյան ընտրություններին շատ հայրենակիցներ գնացին և իրենց ձայնը տվեցին Նիկոլ Փաշինյանին։ Վստահ եմ՝ նպատակ ունեին խուսափել պատերազմից, նրանք մտածում էին, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման դեպքում պատերազմ չի լինի, մինչդեռ՝ ուղիղ մի քանի ամիս անց այդ վարկածը հօդս ցնդեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ազատագրում» շարժման անդամ Արա Զոհրաբյանը։
Նշենք, որ «Ազատագրական շարժում»-ը ստորագրահավաք է սկսել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ստորագրահավաքի մեկնարկը տրվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնից։
«Նոյեմբերի 9-ի փաստաթղթով Հայաստանը փաստացի Արցախի անվտանգության երաշխավորի իր կարգավիճակը փոխանցեց Ռուսաստանին, թեպետ մինչ դա ասում էր՝ Արցախը Հայաստան է, և վերջ։ Հիմա մենք պետք է համախմբվենք և հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանն անհաջողակ կառավարիչ է, Փաշինյանը, Սահակաշվիլին և Զելենսկին նույն արտադրամասի արդյունքն են, և պետք է հասկանալ, որ այս անհաջողակ մարդիկ մեզ չեն կարող տանել արժանապատվության վերականգնման»,- հայտարարեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։