Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ղազախստանի պաշտպանության նախկին նախարար Մուրատ Բեկտանովի նկատմամբ նախաքննություն է սկսվել. հայտնում է Ղազախստանի գլխավոր դատախազությունը։ Գործը հարուցվել է փետրվարի 19-ին՝ իշխանության անգործության հոդվածով (Ղազախստանի Քրեական օրենսգրքի 452-րդ հոդված):
Հաջորդ օրը՝ փետրվարի 20-ին, Բեկտանովը բերման է ենթարկվել և տեղափոխվել ժամանակավոր պահման վայր։ «Այլ տեղեկություններ, ելնելով հետաքննության շահերից, ենթակա չեն հրապարակման», - նշել են գլխավոր դատախազությունից։
Ղազախստանի քրեական օրենսգրքի՝ իշխանությունների անգործության մասին հոդվածով պատիժը, կախված հանգամանքներից, նախատեսում է 3-20 տարվա ազատազրկում։
Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը Բեկտանովին պաշտոնանկ է արել հունվարի 19-ին՝ այն բանից հետո, երբ երկրում բողոքի ցույցերը վերածվել էին անկարգությունների։ Պաշտպանության նախարարության նոր ղեկավար է նշանակվել Ռուսլան Ժակսիլիկովը, որը մինչև այդ պահը զբաղեցնում էր ՆԳ փոխնախարարի և Ազգային գվարդիայի գլխավոր հրամանատարի պաշտոնը։
Մեկնաբանելով Բեկտանովի հրաժարականը՝ Տոկաևն ասել է, որ նա «կրիտիկական իրավիճակում հրամանատարական որակներ չի ցուցաբերել», ինչի պատճառով երկիրը ստիպված է եղել օգնություն փնտրել արտասահմանում։