Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղվեց հետևյալ հարցը․ «Ձեր հասցեին քննադատություններ են հնչում ՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմացնելու, անհրաժեշտություն չե՞ք տեսնում մանդատները վայր դնելու»։
Ի պատասխան հարցին, ՀՀ երկրորդ նախագահն ասաց․ « Հիշեցրեք՝ քաղաքական քանի՞ միավոր է մասնակցել այս ընտրություններին, քանի՞ քաղաքական ուժ կամ դաշինք է մասնակցել այս ընտրություններին․ 25 ուժ, և եթե մասնակցեին 24-ը, այս ընտրությունները ոչ լեգիտի՞մ կճանաչվեին, իհարկե՝ ոչ։ 25 ուժ չէր մասնակցի, 24-ը կմասնակցեր, և խորհրդարանում, մեծ հավանականությամբ, կհայտնվեին ուժեր, որոնք ոչ թե կլինեին ընդդիմադիր այս իշխանությանը, այլ կլինեին իշխանության սատելիտները։ Մեզ հասցեագրված այդ մեղադրանքը ողջամիտ հիմք չունի, սա մեղադրանք չեմ համարում, այլ «Հայաստան» դաշինքին վարկաբեկելու փորձ։ Թեև գիտակցում ենք, որ եթե ընդդիմադիր մեծ ուժ ես, ապա թիրախավորվելու ես և՛ իշխանության, և՛ ընդդիմության մի մասի կողմից․ հանգիստ եմ դրան վերաբերվում»,- ասաց նախագահը։
Անդրադառնալով մանդատներ վայր դնելու տարբերակին՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց․ «Ինչ վերաբերում է մանդատներ հանձնելուն և չհանձնելուն․ մանդատներից հրաժարվելը օրենսդրությամբ չի բերում ճգնաժամի, որով հնարավոր լինի նոր ընտրություններ կազմակերպել։ Ընդհակառակը՝ խորհրդարանը շարունակելու է աշխատել ավելի փոքր կազմով ։ Կառանձնացնեմ 2 տարբերակ․ մեկը՝ մենք մանդատները չենք վերցնում, ճգնաժամ է ձևավորվում և գնում ենք նոր ընտրությունների, որտեղ այս իշխանությունը նույն ձայներն է հավաքում, հետո ի՞նչ փոխվեց, բան չի փոխվի։ Ուրեմն պետք է այդպիսի ճգնաժամ ձևավորել հենց այն ժամանակ, երբ վստահ լինենք, որ ընտրության արդյունքները կլինեն այլ։ Չեմ բացառում, որ ակտիվ զանգվածային բողոքների ժամանակ այդպիսի հարց առաջանա, չեմ բացառում նաև՝ այդպիսի քայլի գնանք»,-ասաց նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում։