կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-02 11:56
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ում որ սահմանված կարգով պետք է գաղտնալսել, հետևել, այդ բոլոր գործիքակազմը ՀՀ օրենսդրությամբ կա․ Փաշինյան

Ում որ սահմանված կարգով պետք է գաղտնալսել, հետևել, այդ բոլոր գործիքակազմը ՀՀ օրենսդրությամբ կա, գոյություն ունի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստի մեկնարկին արդրադառնալով մարդկանց անձնական տվյալների անձեռնմխելիությունը խախտող աղմկահարույց օրինագծի ընդունման շուրջ բարձրացած աղմուկին։

«Հետևաբար, այդ մեկնաբանություններին այլ որակում, քան անհեթեթություն, թե իբր՝ «Արտակարգ ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններն արվել են քաղաքացիներին վերահսկելու համար, ուղղակի անհեթեթ են։ Պատկերացրեք, ի՞նչ անհրաժեշտություն ունի կառավարությունը, որը ժողովրդի 75 տոկոսի աջակցությունն է վայելում, վերահսկելու ժողովրդին, վերահսկելու կարիք ունեն այն իշխանությունները, որոնք չունեն լեգիտիմություն և որոնց իշխանությունը չի բխում ժողովրդից»,-ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն երկրորդ անգամ գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 71 կողմ ձայնով ընդունել էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը։ Մինչ այդ օրինագիծը տապալվել էր, քանի որ ընդդիմությունը՝ դեմ լինելով, չէր մասնակցել քվեարկությանը և կողմ ձայների քանակը բավարար չէր եղել, որպեսզի այն ընդունվի։ Նույն օրը երեկոյան իշխող խմբակցությունը գաղտնի՝ առանց ընդդիմությանը զգուշացնելու, արտահերթ նիստ էր գումարել և չընդունված օրենքը կրկին որպես օրինագիծ դրել շրջանառության մեջ։ Երկրորդ անգամ օրենքն ընդունվեց, բայց ընդդիմադիրները և արտախորհրդարանական ուժերն այն որակեցին երկրում սահմանադրական կարգի տապալում և ավտորիտար ռեժիմի ամրապնդում։

Մանրամասն՝ տեսանյութում․