կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-17 14:34
Քաղաքական

Մենք 4 հոգով հանդիպել ենք, քննարկել ԼՂ հարցը․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասնում է

Մենք չենք կարող վերահսկել բոլոր մեր կողմնակիցներին իրենց սոցցանցային ակտիվության համար։ Ես ուղղակի համոզված եմ կամ ուզում եմ հավատալ, որ նույնը նաև ՀՀ երրրոդ նախագահի մոտ է։ Ես այն մոտեցմանը չեմ, որ մեր ֆրակցիան պետք է  SMS-ներով կառավարվի․ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հրավիրած ասուլիսում անդրադառնալով իր և Սերժ Սարգսյանի համակիրների միջև սոցցանցերում երբեմն-երբեմն տեղի ունեցող ընդհարումներին։

«Միանշանակ կարող եմ ասել, որ մենք չենք ուղղորդում»,- հավելեց նա։

Խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունների մասին՝ ՀՀ երկրորդ նախագահն ասաց, որ վերջին անգամ Դաշնակցության միջոցառման ժամանակ են հանդիպել, ապա՝ Արցախի երկու նախագահների հետ քննարկել են Արցախում տիրող իրավիճակը։

«Մենք 4 հոգով հանդիպել ենք, քննարկել ԼՂ հարցը։ 1-2 ժամ նման քննարկում ենք ունեցել, սակայն անձնական հարցեր չենք քննարկել։ Քննարկել ենք` ինչ կարելի է անել, ինչ լուծումներ գտնել։ Բոլորս մտահոգված ենք։ Պետք է կարողանանք սկզբունքային հարցերի շուրջ ձեռք բերել պայմանավորվածություններ: Ինչ-որ հատուկ, լայնածավալ շփումներ չունեմ, եթե ունենք քննարկման հարց, կարող ենք զանգել, իրար հետ խոսել: Շատ ավելի ակտիվ համագործակցություն է խորհրդարանում»,- ասաց Քոչարյանը: