|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ավագանու անդամների հետ միասին այցելել է համայնքային մի շարք բուժհաստատություններ, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին ու քաղաքացիներին մատուցվող ծառայություններին:
Քաղաքապետարանից հայտնում են, որ «Շտապբուժօգնություն» ընկերությունում հատկապես կարևորվել է քաղաքացիների կանչերին արագ արձագանքելը: Փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը նշել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ այժմ քայլեր են ձեռնարկվում շտապբուժօգնության զանգերի կենտրոնում հատուկ համակարգ ներդնելու ուղղությամբ, որը հետադարձ հեռախոսազանգի հնարավորություն կտա:
Ընդհանուր բուժական համակարգում կարևորելով առաջնային օղակի աշխատանքը՝ Գևորգ Սիմոնյանը նկատել է, որ երևանյան պոլիկլինիկաներն այսօր կարևոր ծառայություններ են մատուցում քաղաքացիներին՝ հնարավորություն տալով ավելի վաղ հայտնաբերել ու կանխարգելել հիվանդությունները:
Հարկ է նշել, որ մայրաքաղաքի բնակիչների համար արդեն հասանելի են նաև դժվարամատչելի հետազոտությունները: Երևանի քաղաքապետարանը 2022թ. համայնքային բյուջեով ձեռք է բերել մի շարք ծառայություններ: