Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բողոքի ակցիայի մասնակիցները Մարտունի-Վարդենիս ճանապարհը բացեցին Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի հորդորով՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Խոսել եմ մեր մարզպետի և այլ ղեկավարների հետ, մի 10 օրում բանակցություններ կանենք, դրանից հետո եթե լուծում չգտանք, այս մեր բողոքի ակցիան էլի կշարունակենք, բայց հուսով եմ մեր մեջ ամեն ինչ նորմալ է լինելու»,-ցուցարարներին ասաց Ահարոն Խաչատրյանը։
Նա խնդրեց բոլորից բացել ճանապարհը, որպեսզի 10 օր բանակցությունը շարունակեն, մնացածը կտեղեկացնեն։
Նշենք, որ Մարտունի-Վարդենիս ճանապարհը վարդենիսցիները փակել էին, քանի որ Գեղարքունիքի մազպետարանը հրաժարվել էր ընդդիմադիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանին տրամադրել կնիքն ու աշխատասենյակի բանալին։
Ավելի վաղ Վարդենիսի ավագանին սկսել էր նստաշրջանը, քննարկել ու սահմանել համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը։ Նիստին ՔՊ խմբակցությունը չէր ներկայացել, բայց «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» խմբակցությունների անդամների թիվը բավարար էր, որպեսզի քվորումն ապահովվի։
Մանրամասն՝ տեսանյութում․