|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ԱՄՆ-ում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Իսրայելի դեսպանների հանդիպումը։ Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը։
«Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել դեսպան Միխաել Հերցոգին՝ որպես հյուր: Ադրբեջանա-իսրայելական բարեկամությունը ներդրում է տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման գործում»,- ասել է ադրբեջանցի դեսպանը:
Հանդիպման մասին գրառում է կատարել նաև Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը։
«Ուրախ եմ տեսնել Իսրայելի դեսպան Մայքլ Հերցոգին այլ դեսպանների, այդ թվում՝ Թուրքիայի դեսպանի հետ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմի կողմից կազմակերպված ընթրիքի ժամանակ», - գրել է դեսպանը Twitter-ում։
Հանդիպմանը մասնակցել են նաև Ղազախստանի և Ուզբեկստանի դեսպանները: