կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-03 17:28
Մշակույթ

Տարվա ամենառոմանտիկ երեկոն` փետրվարի 15-ին

Տարվա ամենառոմանտիկ երեկոն` փետրվարի 15-ին

Աշխարհահռչակ իտալացի երգիչ և դերասան Ալեսանդրո Սաֆինան եւս մեկ անգամ «Սիրո երգեր» ծրագրով հանդես կգա նաեւ «Դվին» մյուզիք հոլում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբդ (դիրիժոր Նիկոլա Սիմոնի): Նոր ստեղծագործությունների հետ միասին հայտնի օպերայի եւ փոփ արտիստը խոստանում է ներկայացնել նաեւ սիրված հիթերը:

Մայրցամաքներ նվաճած, Անգլիայի թագուհու սիրելի, աշխարհի կանանց խելքահան անող, երկրագնդի ամենահմայիչ մարդկանցից մեկը` այս իտալացի արտիստը միակն է ու անկրկնելին: Միլիոնավոր երկրպագուներին Ալեսանդրո Սաֆինան հայտնի է նաեւ «Luna tu» հիթային երգի իր անզուգական կատարմամբ` հայտնի «Կլոն» հեռուստասերիալում: 

«Սի-Էն-Էն»-ը Ալեսանդրո Սաֆինային ճանաչել է աշխարհի փոփ-օպերային թատրոնի երեք խոշորագույն տենորներից մեկը: Նա հանդես է եկել երաժշտական զուգերգերով և թողարկել է ձայնագրություններ Էլթոն Ջոնի, Ռոդ Ստյուարտի, Մարիոս Ֆրանգուլիսի, Սումի Յոյի, Սառա Բրայթմանի, Անդրեա Բոչելիի, Խոսե Կարերասի, Բարբարա Հենդրիքսի և այլոց հետ: Սաֆինան հաճախակի ելույթ է ունենում Թագավորական ընտանիքի միջոցառումներին և համերգներին: Նրա ելույթները մշտապես զարդարում են այլ բարձրաշխարհիկ հանդիսությունները, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի և Մոնակոյի արքայազն Ռենիյեի հրավերներով, այլոց թվում:

Համերգի գլխավոր հովանավորն է Sonati Art Made Textile ընկերությունը:

Համերգի տոմսերը, հյուրասիրության փաթեթի հետ միասին կարելի է ձեռք բերել, զանգահարելով +37444700024 / +37443443300 հեռախոսահամարներին, ինչպես նաև Ticketon.am և Toms.am կայքերի միջոցով:

Դրես կոդ. կանայք` երեկոյան զգեստ, տղամարդիկ` դասական կոստյում:

Տեղերը խիստ սահմանափակ են: