Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կիրակի՝ մայիսի 26-ին, հանրահավաք է նշանակված, որտեղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը ներկայացնելու է հետագա գործողությունների ծրագիրը, հայտարարելու է ակտիվ գործողությունների շրջափուլ սկսելու մասին։ Հանրահավաքին ընդառաջ իշխանությունն անհանգստացած է հնարավոր զարգացումներից, հասկանում են, որ կարող է ամեն ինչ ընթանալ իրենց համար անկանխատեսելի, անվերահսկելի սցենարով, ուստի փորձում են բոլոր մեթոդներով վարկաբեկել շարժումը:
Օրեր շարունակ Սրբազանի եւ շարժման դեմ ՔՊ շարքայիններն ու ՊՈԱԿ-ի ֆեյքերն էին լուտանքներ շաղ տալիս, իսկ երեկ նրանց միացավ Նիկոլ Փաշինյանը` ամբողջ «երեկոն» նվիրելով «սրբազան շարժմանը»։ Մենք տեղեկացանք, որ բոլոր միջոցներով փորձելու են նվազեցնել կիրակի օրվա հանրահավաքի մասնակիցների թիվը: Հատկապես աշխատում են արցախցիների վրա, նրանց սպառնում են` «եթե մասնակցեք, լավ չի լինի ձեզ համար»։