կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-01 15:34
Քաղաքական

Բանակցությունների վերաբերյալ Նիկոլը հիմա էլ չգիտի, թե ինչի մասին է խոսում. Արտակ Զաքարյան

Այս իշխանությունները վերջին երեք տարիներին ամեն կերպ փորձել են միտումնավոր և ոչ այնքան միտումնավոր կերպով ձախողումները փաթաթել նախկին իշխանությունների վրա, նրանց  մեղավորներ նշանակել»․ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, քաղաքական գործիչ  Արտակ Զաքարյանը։ 

«Այս երեք տարին չբավարարեց սրանց՝ գոնե նվազագույն փորձառություն, կառավարման հմտություններ ձեռք բերել, գոնե հասկանային աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներն ու իրավիճակը, գոնե կարողանային մի փոքր արժանապատվություն ունենալ ու դուրս գալ այս վիճակից, գոնե գիտակցեին, որ այս ծանր,դժվարին, կործանարար ժամանակահատվածի համար միակ և անփոխարինելի պատասխանատուները հենց իրենք են»,- ասաց Արտակ Զաքարյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ երրորդ նախագահը, բացելով մի շարք փակագծեր, մեկնաբանելով  մի շարք խնդիրներ արցախյան բանակցային կարգավորման տարբեր փուլերից,  ներկայացրեց բոլոր այն ուղղությունները, որոնք կարող էին օգնել այս իշխանություններին չմտնել այն վտանգավոր ճանապարհների մեջ, որոնցով անցան, չտանեին պատերազմի։

«Որևէ մեկին չթվա՝ ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորվել է, պատերազմը վերջակետ է դրել հայ ժողովրդի հավակնություններին»,-ասաց բանախոսը։