|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Ակնհայտ է, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին իշխանությունները չկարողացան իրենց կամքը թելադրել, հետևաբար դիմում են հին ու փորձված մեթոդի օգնությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։
«Ամեն ինչ շատ պարզ է: Բախշիյանին մեկուսացնում են , որպեսզի նրա փոխարեն իրենց սրտի դատավորի նշանակեն: Խնդիրը Մանվել Փարամազյանի, Մենուա Հովսեփյանի և Աշոտ Մինասյանի հետագա դատավարությունները չմարդի սրտով տանելն է: Նման փորձ արդեն մի անգամ արել են, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանի գլխին սարքեցին ու գործի քննությունը հանձնեցին Աննա Դանիբեկյանին:
Եւ այս անօրինկությունների հիմնական պատվիրատուն Հայաստանում Եվրոմիության դեսպան Անդրեա Վիկտորինն է, քանզի նա համառորեն «չի տեսնում» կամ որ ավելի ճիշտ է՝ խրախուսում է փոքրիկ բռնապետիկի «եվրոպական» նկրտումները»-գրել է նա։