կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-29 17:07
Հասարակություն

Վանաձորում բախվել են Mercedes-ն ու Opel-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր

Վանաձորում բախվել են Mercedes-ն ու Opel-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 12։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 46-ամյա Արտակ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի և 75-ամյա Հարություն Մաշարաջյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու Mercedes-ի ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 18-ամյա Էմի Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։  Օպերատիվ են գործել Վանաձորի հիվանդանոցի բժիշկները, ովքեր, մինչ վիրավորներին հվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հայարփի Սահակյանը, ով դեպքի վայրում զննություն էր կատարում, երբ հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Opel-ի վարորդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հ. Սահակյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահան Այվազյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.ր-ի 242 հոդվածի 2-րդ մաի հատկանիշներով։ 

Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բազումի բաժնի պահպանվող հատուկ տարածք։