Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱՄՆ-ի մոտ 8500 զինծառայող բերվել է բարձր պատրաստության ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին աջակցելու համար՝ չնախատեսված իրավիճակների դեպքում, որոնք կարող են առաջանալ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի հետ կապված։ Այս մասին ամենօրյա ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
«Նախագահի (Բայդենի) հրամանով և (պաշտպանության նախարար) Օսթինի առաջարկությամբ՝ Միացյալ Նահանգները քայլեր է ձեռնարկել երկրի և արտերկրի զինված ուժերը բարձր պատրաստականության վիճակի բերելու համար: Որպես այդպիսիք՝ նրանք պատրաստ են արձագանքել մի շարք անկանխատեսելի դեպքերի, ներառյալ՝ աջակցությունը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին, եթե այն մոբիլիզացվի»,- ասել է Քիրբին:
Նրա խոսքով՝ առաջիկա օրերին Պենտագոնի ներկայացուցիչները կշարունակեն մանրամասն տեղեկատվություն տրամադրել այդ հարցով որոշումների վերաբերյալ։
Քիրբին հավելել է, որ զորքերի տեղակայման վերաբերյալ վերջնական որոշում դեռ կայացված չէ։