Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 3-ին կայցելի Ուկրաինա. հաղորդում է CNN Turk-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի և Թուրքիայի միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռուստեմ Յումերովին։
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Ուկրաինայում Էրդողանը կմասնակցի Circle Foundation-ի՝ թուրքական հարցերն ուսումնասիրող վերլուծական կենտրոնի ֆորումին։
Այցը տեղի կունենա փետրվարի 3-ին՝ Թուրքիայի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի օրը։
Թուրքիայի նախագահը Կիևում կհանդիպի իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի տասներորդ նիստում։ Հանդիպման արդյունքում նրանք համաձայնագրեր ու փոխըմբռնման հուշագրեր կստորագրեն, այդ թվում՝ պաշտպանական հարցերի շուրջ։