|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիան ևս մեկ անգամ կոչ է անում Ռուսաստանին և Ուկրաինային՝ մինսկյան պայմանավորվածությունների շրջանակում երկխոսության միջոցով լուծել բոլոր հակասությունները. ըստ Anadolu-ի՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքական պետության ղեկավարը նշել է, որ պաշտոնական Անկարան մերժում և անընդունելի է համարում Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայի դեմ։ Նա ընդգծել է, որ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային համարում է բարեկամ երկրներ, որոնց հետ ունի սերտ քաղաքական, տնտեսական և սոցիալական կապեր։
«Ռուսաստանի և Ուկրաինայի առճակատումը մեզ անկեղծ ափսոսանք է պատճառում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Կիևի պայքարին տարածքային ամբողջականության պաշտպանության համար, ինչի մասին նա հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին այսօր կայացած հեռախոսազրույցում։
«Ռուսաստանի ռազմական ներխուժումն Ուկրաինա հակասում է միջազգային իրավունքին և լուրջ հարված է հասցնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- ասել է նա: