|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Պարոն Պապիկյանի խորհրդին ի պատասխան պետք է առաջարկեմ, որ այդ խորհուրդը հասցեագրի Նիկոլ Փաշինյանին, որը թե մինչև պատերազմը, թե պատերազմի ընթացքում բազմիցս աչքի է ընկել ռազմական և պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիան հրապարակային հայտարարելով։ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Երևի ձեզ համար ուրախությամբ պետք է նշենք, որ Արարատ Միրզոյանը, երբ պատասխանում էր պատգամավոր Մկրտչյանի հարցին, իրեն օգնության հասավ Նիկոլ Փաշինյանը՝ կատարելով այն, ինչ իր կյանքում ամենալավն է ստացվում՝ դեղին մամուլի հերթական վերնագիր տալը։ Իսկ հիմա հարցը՝ պարոն Միրզոյան, դուք նշեցիք հայելային հետքաշման մասին, կուզեի ճշտել՝ հայելային հետքաշման մասին խոսելիս մենք խոսում ենք մինչև 2020-ի դեկտեմբեր եղած իրավիճակը, 2021-ի մայիսի դրությամբ իրավիճակը, 2021 թվականի նոյեմբերի իրավիճակը, վստահ եմ, որ ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է զեկույց ըստ որի՝ հայելային հետքաշման որոշակի տրամաբանության պարագայում մենք ուղղակիորեն որոշ հայկական գյուղեր անպաշտպան ենք թողնում առնվազն, եթե չասեմ ավելին»։
Ամբողջական հարց ու պատասխանը՝ տեսանյութով։