|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մարդու իրավունքներից նահանջ է, երբ որոշակի փուլում դատարաններին զրկում են գրավի ինստիտուտը կիրառելուց: Այս մասին ԱԺ-ում «Կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի «ձեռքով» մակագրման կարգի խախտումների և դրանց վերացման վերաբերյալ» թեմայով քննարկմանը ասաց դատավոր Արման Հովհաննիսյանը:
«Գործեր կան դատարաններում, որոնց դեպքում տպավորություն է, որ մենք գնում ենք ոչ թե ողջամիտ կասկածի տիրույթ, այլ բավարար կասկածի հետևից: Դա փաստում է այն համգամանքը, որ դրան հետևում են կարգապահական վարույթներ, վերաքննիչ բողոքներ, դրանց բովանդակությունը, որ դատարանը դուրս է եկել իր լիազորություններից և այլն»,-ասաց նա: