Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է հանրապետության կառավարության նոր կազմը։ Չեն փոփոխվել Պաշտպանության, Արտաքին գործերի և Ներքին գործերի նախարարները: Իսկ մնացած 7 նախարարության նոր ղեկավարներ են նշանակվել:
Փոխվարչապետների պաշտոնները պահպանել են Ռոման Սկլյարը, Երալի Տուգժանովը, Մուխտար Տլեուբերդին։ Նոր Փոխվարչապետ է նշանակվել նաև Բիխիտ Սուլտանովը։ Նա կզբաղեցնի նաև առևտրի և ինտեգրման նախարարի պաշտոնը։
Ավելի վաղ, Տոկաևը երկրի վարչապետ էր նշանակել առաջին փոխվարչապետ Ալիխան Սմաիլովին:
Ղազախստանի նախագահը կառավարության հրաժարականն ընդունել էր հունվարի 5–ին` երկրում սկսված անկարգություններից մի քանի օր անց։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Հունվարի 5-ին Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։ ՀԱՊԿ-ը խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։