կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-11 00:01
Արցախ

Ընտրվել է Արցախի ՀՅԴ ԿԿ նոր կազմ

Ընտրվել է Արցախի ՀՅԴ ԿԿ նոր կազմ

Դեկտեմբերի 9-10-ը Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի կառույցի հերթական` 19-րդ Շրջանային ժողովը:

 

Շրջանային ժողովին մասնակցել են ՀՅԴ Արցախի մարմիններից ընտրված պատգամավորները, շրջանավարտ Կենտրոնական կոմիտեի անդամները, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Գեորգի Պետրոսյանը, կուսակցական պետական պաշտոնյաներ, հրավիրյալ ընկերներ:

 

19-րդ Շրջանային ժողովն ամփոփել եւ գնահատել է անցած երկու տարիներին ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցի գործունեությունը, քննարկել եւ ընդունել բանաձեւեր  առաջիկա երկու տարիների գործունեության համար:

 

 Շրջանային ժողովն ընտրել է ՀՅԴ Արցախի   Կենտրոնական կոմիտեի նոր կազմ`

 

Դավիթ Իշխանյան,

Արթուր Աղաբեկյան,

Արմեն Սարգսյան

Կամո Մարտիրոսյան,

Վահրամ Բալայան,

Ալյոշա Գաբրիելյան,

Ժիրայր Շահիջանյան,

Լեւոն Հայրյան,

Արա Պուլուզյան:

 

 ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ է ընտրվել Դավիթ Իշխանյանը: