կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-23 13:13
Հասարակություն

Ընտրվել է ՀՅԴ Ստեփանակերտի կոմիտեի նոր կազմ

Ընտրվել է ՀՅԴ Ստեփանակերտի կոմիտեի նոր կազմ
Հոկտեմբերի 21-ին Ստեփանակերտի  ՀՅԴ «Նիկոլ Դուման»  կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Ստեփանակերտի «Ա. Մկրտչյան» կոմիտեության  հերթական 40-րդ Ներկայացուցչական ժողովը: Ժողովն ամփոփել է շրջանավարտ կոմիտեի մեկամյա գործունեությունը, ուղենշել առաջիկա մեկամյա տարեկան գործունեության առանցքը, տարվող քաղաքական կուրսը:
 
Ինչպես տեղեկացնում է «Ապառաժ»-ը՝ ներկայացուցչական Ժողովը քննարկել է շրջանի  ներկազմակերպական, քաղաքական տարաբնույթ հարցեր:
 
Ժողովն ընտրել է  նոր կոմիտե հետևյալ կազմով՝ Սևակ Խաչատրյան, Համեստ Սուլեյմանյան, Արմոնդ Թահմազյան, Սարգիս Ասատրյան և Արա Պուլուզյան:
 
ՀՅԴ Ստեփանակերտի «Ա. Մկրտչյան» կոմիտեի նոր ներկայացուցիչ է ընտրվել  Սևակ Խաչատրյանը: