Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Վլադիմիր Լուկինը, թեեւ այս օրերին գտնվում է արձակուրդում, այդուհանդերձ, հանձնարարել է հրատապ արձագանքել Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի գրությանը. տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:
Կարեն Անդրեասյանին ուղղված պաշտոնական գրության մեջ նշված է, որ Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատում մեր պետությունների իրավապաշտպան կառույցների միջև սերտ համագործակցությունը:
Ռուսաստանի օմբուդսմենը նաև հայտնել է, որ «Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի մասին» դաշնային օրենքի համաձայն` գործին պատշաճ ընթացք տալու համար անհրաժեշտ է Հրաչյա Հարությունյանի ֆորմալ դիմումի առկայությունը: Նշված ֆորմալ դիմումի առկայության ապահովման նպատակով Հայաստանի օմբուդսմենի խորհրդական Երանուհի Թումանյանցը Հրաչյա Հարությունյանի փաստաբանին է փոխանցել այդ դիմումի նախագիծը, որում հատկապես շեշտված են երկու խնդրահարույց հարցեր, այն է` ինչ պայմաններում ու ինչ հանգամանքների ուժով է Հրաչյա Հարությունյանը նման նվաստացուցիչ պայմաններում բերման ենթարկվել դատարան, և արդյո՞ք Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը թույլ էր տալիս նրան տեղափոխել քննչական մեկուսարան:
Կարեն Անդրեասյանն այսօր հանդիպել է նաև Հրաչյա Հարությունյանի դստեր` Լիլիթ Հարությունյանի հետ և քննարկել նրա ընտանիքին հուզող մի շարք խնդիրներ: Հրաչյա Հարությունյանի դուստրը ցանկություն է հայտնել մեկնել Մոսկվա և տեսակցել հորը` համոզմունք հայտնելով, որ իր հետ հանդիպումը կօգնի Հրաչյա Հարությունյանին դուրս գալ հոգեբանական ծանր վիճակից, ինչպես նաև թույլ կտա իրենց համոզվել, որ Հրաչյա Հարությունյանը գտնվում է նորմալ վիճակում:
Հաշվի առնելով, որ Հրաչյա Հարությունյանի ընտանիքն այս պահին գտնվում է ֆինանսական ծանր վիճակում՝ Հարությունյանների ճակատագրով մտահոգված մարդիկ (նրանցից շատերը այս օրերին զանգահարում և գրում էին օմբուդսմենին), կարող են Մոսկվա մեկնելու և այլ անհրաժեշտ ծախսերի համար դրամ փոխանցել Հարությունյանների օգնության համար բացված հաշվեհամարներին` 24105013280200 դրամ/AMD,
24105013280201 ԱՄՆ/USD,
24105013280202 Ռուբլի/RUR:
Ցանկացողները կարող են զանգահարել նաև Հրաչյա Հարությունյանի դստերը +374 95 13-30-48 հեռախոսահամարով: