Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնը 3 պրեմիերա է ունեցել, 4-րդը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:
Դեկտեմբերի 19-ին կներկայացվի Գուրգեն Խանջյանի «Արտավազդ-Շիդար» պիեսը, որը դեռ 2013-ին Համազգային հայ կրթական եւ մշակութային միության կողմից կազմակերպված «Լեւոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել էր լավագույն պիես: Բեմադրության հեղինակը Արմեն Մեհրաբյանն է:
Մինչ այդ թատրոնը բեմադրել էր Շեքսպիրի «Համլետը», Դանիել Խարմսի «Любовь» և Ռեյ Կունի «Ծիծաղելի փողեր» պիեսի հիման վրա բեմադրված «Ջեք-փոթ» ներկայացումները:
Մկրտչյանի հավաստմամբ` 2014-ը ստեղծագործական առումով չգերազանցված տարի էր, սակայն մի շարք անելիքներ կիսատ մնացին` շենքային պայմաններից ելնելով:
«Մենք չկարողացանք նախատեսված ներկայացումների քանակն /125/ ապահովել, հիմնական խոչընդոտը թատրոնի շենք չունենալն էր: 23 հոգանոց թատերախումբ ունեցող թատրոնի համար նման պայմաններում դժվար է ապահովել և՛ պրեմիերաներ, և՛ ակտիվ պահել խաղացանկային ներկայացումները»,- ասաց Մկրտչյանը:
Նա նշեց նաև, որ 2014-ին թատրոնն այդպես էլ հյուրախաղերի չմեկնեց, սակայն 2015-ը սկսելու են հյուրախաղերով` փետրվարի սկզբին թատրոնը «Ամենալավ տունը», «Փրկության կղզի», «44 աստիճանի վրա» ներկայացումներով կմեկնի հյուրախաղերի` Լոս Անջելես և Սան Ֆրանցիսկո: