Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտակարգ դեպք է տեղի ունեցել այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ից 07։30-ն ընկած ժամանակահատվածում ավտոքարշակի վրայից ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան իջեցնելիս Նիվայի մեջ գտնվող վարորդը պատահաբար գազի սեղմակը սեղմել է և ավտոմեքենան քարշակի վրայից առաջ է ընթացել և բախվել ծառին։ SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է՝ դեպքը տեղի է ունեցել Եղվարդ քաղաքի սկզբնամասում՝ Երևանյան փողոցում։ Դեպքի վայր են ժամանել նաև Եղվարդի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն բժիշկների կարիքը չի զգացվել։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանի ու Արամայիս Պապիկյանի գլխավորությամբ։