կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-30 14:00
Հասարակություն

Լոռու մարզում մեքենան բախվել է ծառին. վարորդը, ով զինվորական է, սթափ չի եղել

Լոռու մարզում մեքենան բախվել է ծառին. վարորդը, ով զինվորական է, սթափ չի եղել

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 05:20-ի սահմաններում Վանաձոր-Վրաստանի սահմանի 62-րդ կմ հատվածում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 30-ամյա Հայկ Հարությունյանը իր վարած ВАЗ 2105 մակնիշի 35 AD 662 համարանիշի ավտոմեքենայով կորցնելով ղեկի կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Հ. Հարությունյանը և ուղևորներ, 46-ամյա Անուշ Բեժանյանը և 35-ամյա Ռիտա Սիրադեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:

Բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ վարորդ Հ. Հարությունյանը գտնվել է ոչ սթափ վիճակում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Հարությունյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես վարորդ: