Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Մարտի 27-ին, ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից դեպի Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գանձակ գյուղի սկզբնամասում «Mercedes» մակնիշի 25 US 160 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ծառին. ուղևոր՝ 2008 թ. ծնված Հ. Հ.-ը տեղում մահացել է:
Վարորդ՝ 1977 թ. ծնված Վ. Հ.-ը Գավառի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել Հ. Հ.-ի դին, հանձնել շտապօգնության աշխատակիցներին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Ըստ shamshyan.com-ի՝ երեխան տեղում է մահացել, իսկ մյուսը, ով երեխայի հայրն էր, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։