|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Արզումանյան փողոցի թիվ 15/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 37-ամյա Սուրեն Գրիգորյանի վարած Mercedes ML 500 մակնիշի 16 OL 713 համարանիշի և 26-ամյա Սևան Ասրյանի վարած ВАЗ 21 214 մակնիշի 34 ZS 762 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Զոհեր և վիրավորներ չկան: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, Նիվան կողաշրջվել է, իսկ Mercedes-ը` հարվածել շինության պատին: Mercedes-ի վարորդ Ս. Գրիգորյանը աշխատում է ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում որպես օպերլիազոր և կասկածում էին, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդները բժշկական կենտրոն, որտեղ էլ կպարզվի նրանց սթափության աստիճանը: Մանրամասները` այստեղ: