| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 28-ամյա բնակչի կողմից առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, վերջիններիս ավտոմեքենան դիտավորությամբ վնասելու, ինչպես նաև ապօրինի կերպով սառը զենք ձեռք բերելու, կրելու դեպքերի հանգամանքները:
ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 28-ամյա երիտասարդը, չունենալով վարորդական իրավունք, 2021թ. մարտ ամսին Երևան քաղաքի Թումանյան փողոցում վարել է փոխարինված հաշվառման համարանիշներով «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենան, որի կապակցությամբ նույն ամսվա 10-ին նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Շարունակելով վարել առանց վարորդական իրավունքի՝ վերջինս վարել է «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենան՝ առանց պարտադիր ապահովագրության գործող պայմանագրի և հաշվառման համարանիշների, որի հետևանքով 2021թ. մայիսի 9-ին` ժամը 06։00-ին, Թումանյան փողոցում նշված ավտոմեքենան կանգնեցվել է ՃՈ ծառայողների կողմից, տեղափոխվել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պահպանվող տարածք, և մայիսի 24-ին երիտասարդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ:
Քննությամբ պարզվել է նաև, որ 28-ամյա երիտասարդը, ապօրինի կերպով ձեռք է բերել սառը զենք հանդիսացող որսորդական դանակ և կրել պարանոցից կախված կաշվե պայուսակի շղթային ամրացված վիճակում, որը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1.1-ին մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 316-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: