|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Վայոց ձորի մարզում դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 106-րդ կմ հատածում Սերոբ Հակոբյանն իր վարած «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել՝ մասամբ փակելով ճանապարհը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
Կայքի տեղեկություններով, ավտոմեքենան հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել նաև Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության ծառայողները, որտեղ էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում և պարզվում է վարորդի ինքնությունը:
