Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանության վերնախավում այս օրերին քննարկվող հիմնական թեմաներից մեկը վերաբերում է նոր կառավարության ղեկավարին ու կազմին, որը նշանակվելու է ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո: «168 ժամ»-ի տեղեկություններով, ապագա վարչապետի ամենահավանական թեկնածուն «ՀայՌուսգազարդի» նախկին ղեկավար, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն է:
Նոր կառավարությունում լինելու են ոչ միայն նոր նշանակումներ, այլ նաև փոխատեղումներ: Մասնավորապես, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշանակվելու է ՀՀ պաշտպանության նախարար, իսկ Պաշտպանության ներկայիս նախարար Սեյրան Օհանյանը նշանակվելու է փոխվարչապետի պաշտոնում: Գործող կառավարության կազմից հեռացողների թվում է լինելու արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ում փոխարեն իշխանական վերնախավում ցանկանում են տեսնել Աժ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին:
Նույն տեղեկությունների համաձայն, պաշտոնին հրաժեշտ է տալու նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Դեռևս հայտնի չէ սակայն, թե ով է զբաղեցնելու Կրթության և գիտության նախարարի պաշտոնը: Անհայտ է նաև գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի հետագա ճակատագիրը: Տևական ժամանակ խոսվում էր, որ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո նա կարող է վերադառնալ նախկին՝ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնին: Սակայն Տիգրան Սարգսյանն ինքը հասկացրել է, որ նման մտադրություն չունի: