|
Փոխարժեքներ
27 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.12 |
| EUR | ⚊ | € 441.07 |
| RUB | ⚊ | ₽ 4.839 |
| GBP | ⚊ | £ 501.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.12 |
ԻՄ ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 33.80 տոկոսը՝ 376.003 մարդ։
Աննախադեպ արդյունք է գրանցվել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի ընտարտեղամասերում՝ 0 մասնակցություն:
Այսօր Հայաստանի 36 խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններ են: Համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններն են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրությունները: Նշված երկու համայնքներում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:
Տե՛ս նաև՝ Բացառե՛լ հետընտրական դաշինքը ՔՊ-ի հետ. ավագանու՝ ՀՅԴ թեկնածուների և դաշինքների հայտարարությունը: