Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողներին ասաց, որ «Ժառանգություն»-ը կմիանա ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկին՝ Ընտրական օրենսգրքի մշակման փուլում ստեղծել քաղաքական և քաղաքացիական հասարակության ուժերի համախմբում:
«Ժառանգություն»-ը միանում է ցանկացած միավորման, որը բերում է համակարգային փոփոխությունների, և եթե դա միտված է դրանց, ապա, իհարկե, «Ժառանգություն»-ը կունենա մասնակցություն»,- ասաց պատգամավորը` հավելելով. ««Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է ընտրացուցակները մաքրել՝ երկրից բացակայող քաղաքացիների անունները հանելով ցուցակներից, քվեարկության ավարտից հետո ընտրությանը մասնակցած քաղաքացիների տվյալները պետք է հասանելի լինեն»:
Անդրադառնալով այս տարի սպասվող ՏԻՄ ընտրություններին՝ Փոստանջյանը նշեց, որ կուսակցությունում կարծում են, որ պետք է մասնակցել Վանաձորի և Գյումրիի քաղաքապետերի ընտրություններին, սակայն որոշում չունեն, թե ովքեր են մասնակցելու: «Քննարկման փուլում է գտնվում այդ հարցը, շուտով դուք կիմանաք, թե «Ժառանգություն»-ն ինչ ձևաչափով մասնակցություն կունենա ՏԻՄ ընտրություններին: Մենք շատ ենք կարևորում այդ ընտրությունները, այդտեղ մեր մասնակցությունը պետք է լինի լիարժեք»,- նշեց նա: