Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայում երեկ` մարտի 31-ին տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ: Նախնական տվյալներով` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության կազմած «Cumhur» դաշինքը ստացել է ընտրողների 51.67% քվեն, իսկ ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության գլխավորած «Millet» դաշինքը` 37.53%-ը:
57 093 410 ընտրողից քվեարկել է 47 784 882-ը: 1 395233 քվե ճանաչվել է անվավեր: Մասնակցության ցուցանիշը կազմել է 83,99%:
Անկարայում, Ստամբուլում և Իգդիրում կատարվելու է վերահաշվարկ և ստուգելու են անվավեր ճանաչված քվեները:
Նախնական տվյալներով` Ստամբուլում հաղթել է «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը` ձայների չնչին առավելությամբ` 48.70%, քանի որ ընդդիմադիր ՀԺԿ թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հավաքել է 48.65%: Երկու կողմերն էլ հայտարարում են, որ իրենք են հաղթել: Ստամբուլի ցուցանիշները դեռևս վերջնական չեն:
Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի` ժամը 08:00-ի տվյալների համաձայն` Ստամբուլում ընդդիմադիր կուսակցության թեկնածուն առաջ է անցել ԱԶԿ թեկնածուից:
Հայաստանին սահմանակից Իգդիրում և Կարսում հաղթել են քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածուները: