Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թ. դեկտեմբերի 1-ին առանց կրակոցի թշնամուն դավադրաբար հանձնվեց Արցախը մայր Հայաստանին կապող կարևորագույն՝ Քաշաթաղի շրջանը: Դա իրականացվեց նոյեմբերի 9-ին կնքված կապիտուլյացիոն փաստաթղթի համաձայն:
Մեկ տարի առաջ այս օրը թշնամին Բերձորի և Քաշաթաղի շրջանի ազատագրումից մոտ 27 տարի անց առաջին անգամ ոտք դրեց Բերձոր, այնտեղ փակցրեց սեփական դրոշները, լուսանկարվեց, հանեց դրոշները և հեռացավ:
Այսօր այնտեղ ոչ մի դրոշ չկա` ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ թշնամու:
Նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո շրջանի բնակիչները սկսել էին զանգվածաբար լքել իրենց բնակավայրերը, ոմանք, չկարողանալով անգամ դուրս բերել իրենց գույքը, հեռացան իրենց հայրենի հողից:
Քաշաթաղի շրջանի հանձնում «հայոց ամոթի» երրորդ փուլն էր, երբ առանց կրակոցի Արցախի շրջաններ էին հանձնվում թշնամուն. նոյեմբերի 20-ին հանձնվեց Ակնան, իսկ 25-ին՝ Քարվաճառը:
Այսօր Քաշաթաղի շրջանից մնացել է միայն մի փոքր միջանցք, այն էլ՝ ոչ հայկական վերահսկողությամբ։ Շատ քիչ ընտանիքներ են որոշել շարունակել ապրել ու շենացնել իրենց հայրենի հողերը` չնայած իրենց գլխին կախված վտանգին: