|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ադրբեջանը սկսել է Արցախի բերդաքաղաք Շուշիի պատմական բերդապարիսպների վերականգնման աշխատանքները։ Պարիսպը վնասվել էր վերջին պատերազմի ժամանակ՝ Շուշին դավադրաբար թշնամուն հանձնելուց առաջ։
Բերդի պարիսպների վերակառուցումն իրականացվում է Ադրբեջանի Ճարտարապետության և քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից, ներգրավված է 22 մասնագետ:
«Նախնական աշխատանքները նախատեսվում է ավարտել հաջորդ ամսվա վերջին: Հաջորդ փուլում կսկսվեն ավելի լայնածավալ վերակառուցողական աշխատանքները»,– հաղորդում է Trend-ը:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանը, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Արցախի ներկայիս տարածքով Շուշի է ուղարկել 60-ից ավելի բեռնատար՝ քաղաքում շինարարական աշխատանքների համար։