|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ադրբեջանում շարունակվում է դատական ֆարսը հայ գերիների հանդեպ։
Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ավարտվել է Հայաստանի երկու քաղաքացիների՝ ահաբեկչության մեջ մեղադրվող Իշխան Սարգսյանի եւ Վլադիմիր Ռաֆայելյանի քրեական գործով նախաքննությունը։
Քրեական գործի նյութերն ուղարկվել են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարան։ Գործը հանձնվել է դատավոր Էլմիրա Ռուստամովայի վարույթ։
Հայաստանի երկու քաղաքացիները մեղադրվում են Ադրբեջանի Քր.օր. 214.3 հոդվածով (ահաբեկչություն՝ կատարված հրազենի եւ առարկաների կիրառմամբ, որոնք որպես զենք են օգտագործվել)․ տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։