|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Ամեն ինչ նոր է սկսվում. Հարավային Կովկասը, Հյուսիսային Կովկասը, Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արևելքը վերածվում են մի մեծ կծիկի և որևէ իրադարձություն դրանցից մեկում ուղղակիորեն դետոնացիա է ենթարկում մյուսներին, և այս մեծ տարածաշրջանը դեռ մեծ փոփոխությունների է ենթարկվելու՝ աներևակայելի կոալիցիաներ կարող են ստեղծվել, վերաբաժանումներ ու սահմանների փոխակերպումներ են լինելու, ժամանակն էլ սկսել է արագ աշխատել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Խաղացողները շատ են, ու նրանց հարաբերությունները կայուն չեն, կարող են արագորեն փոխվել ու յուրաքանչյուրն երկակի խաղ է խաղում ու խաղալու։ Ու ամենակարևորն այն է, որ առաջին պլան է գալիս ոչ թե բանակների ու տնտեսությունների հզորությունն, այլ փոփոխությունների տրամաբանությունն ճիշտ հասկանալն ու ճիշտ խաղալը։
Չգիտեմ որտեղ` ոնց, բայց Հայաստանում խաղացող չկա։ Նաև կարևոր է մեր ախոռները մաքրել դրսից ներդրված մետաստազներից»,- գրել է Դանիելյանը։