Փոխարժեքներ
25 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.75 |
EUR | ⚊ | € 411.42 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 496.07 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
44 օրյա պատերազմի 43-րդ օրը թշնամին արդեն հսկողության տակ էր վերցրել Շուշին, սկսել էր թիրախում պահել մայրաքաղաք Ստեփանակերտը։ Իսկ համացանցով պատերազմին հետևողները շարունակում էին ապրել ինֆորմացիոն խորը թմբիրում։
Այս օրը կեսօրին Ալիևը զանգահարեց հրամանատարին և շնորհավորեց Շուշին գրավելու կապակցությամբ։
Թշնամու՝ Շուշին գրավելու մասին հայտարարությունը ապատեղեկատվություն և Արծրունական ինֆորմացիա շնչող հանրության մոտ պայթուցիկ էֆեկտ չունեցավ, բայ քիչ թե շատ գիտակիցները փորձեցին առկա սահմանափակումներով վերլուծել ռազմադաշտի իրողությունները։
Նոյեմբերի 8-ին՝ պատերազմի նախավերջին օրը, համացանցում առկա ինֆորմացիաների համաձայն, վերջապես օգտագործվել է լեգենդար իսկանդերը․․․ սակայն Շուշիի վրա․․․․
Իսկանդերի օգտագործելու փաստն առաջինը հաստատեց գեներալ Մովսես Հակոբյանը։
Դրանից հետո բազմաթիվ հայտարարություններ եղան իսկանդերի կիրառելիության մասին։ Անգամ իրար հակադարձեցին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իսկանդերը 10 տոկոսով է կրակել, զինվորական հրամանատարությունը ծաղրով վերաբերվեց։ Yerevan.Today-ի հետ զրույցում ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղեց այս հայտարարության վրա, որից հետո բավականին աղմուկով ազատվեց աշխատանքից։ Դա պատճառ հանդիսացավ, որ երկրում ներքաղաքական մթնոլորտը լարվի, գեներալները հանդես եկան հայտարարությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հետո գեներալները հանդարտվեցին։
Պատերազմի ժամանակ երկրի ամենակարևոր կառույցների թվում է Ազգային Անվտանգության ծառայությունը։ Հիմա ուշադրություն՝ պատերազմի 43-րդ օրը երրորդ անգամ Փաշինյանը փոխում է ՀՀ ԱԱԾ ղեկավարին։ Մինչև օրս հայտնի չէ, թե օրինակ ինչու ԱԱԾ-ում հայտնվեց և նույն կերպ անհետացավ Արգիշտի Քյարամյանը, ինչ պատճառով ազատվեցին մյուսները։ Բայց փաստ է, որ պարտության պատճառներ որոնելիս երբեք չպետք է անտեսվի գործող իշխանության կողմից արհեստականորեն ստեղծված այսպիսի կառավարման ճգնաժամը։
Թշնամու մխրճվածությունը Արցախում նոյեմբերի 8-ին այս պատկերով էր իսկ ՀՀ ապատեղեկատվական հարթակը շարունակում էր հաղթելու մասին հեքիաթներ հյուսել։
Պատերազմի 43-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։
Պատերազմի 42-րդ օրվա իրադարձությունները՝ այստեղ։
Պլանավորված պարտության մասին ֆիլմաշարը՝ ըստ օրերի՝ այստեղ։